Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը հայտարարել է, որ թույլ չի տա Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կողմնակիցներին «պատերազմ խաղալ» Կաչանովյան գաղութի պատերի տակ. հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Քաղաքապետը նաեւ հավելել է. «Իսկ խմած շամպայնի, գինու եւ օղու շշերը, նաեւ երշիկով եւ ճարպով բուտերբրոդների մնացորդները, շոկոլադային կոնֆետների թղթերը եւ մանդարինների կճեպները, չկերած խորովածներն ու տապակած ճտերը, որոնք այդքան սիրում են ճաշակել խարկովյան «բյուտականները» Կաչանովյան գաղութի պատի տակ՝ հարկ է մաքրել»:
Տիմոշենկոյի կողմնակիցներն այսօր երկու ագիտվրան են տեղադրել գաղութի մուտքի դիմաց, որտեղ նախկին վարչապետն է: Այստեղ «Բատկիվշչինա» շարժման ակտիվիստները մտադիր են ստորագրություններ հավաքել՝ հոգուտ Տիմոշենկոյի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: