Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է «Օվիրի» պետը

Հունվար 09,2012 22:40 Share

Նորայր Մուրադխանյանն այլեւս Օվիրի պետը չէ

Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետը հրամաններ ստորագրեց: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշված պաշտոնին է նշանակվել ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության իրավաբանական վարչության պետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել