ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե այս պահին, երբ արդեն լրամշակվել եւ ընդունվել է նոր «Ընտրական օրենսգիրքը», իսկ մայիսյան խորհրդարանական ընտրություններին էլ շատ կարճ ժամանակ է մնացել, որքանով է իրատեսական կրկին փոխել ԸՕ-ն։ Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ում այդ հարցը չի քննարկվել, որովհետեւ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» համատեղ հայտարարությունը եղել է տոնական օրերին։ Հայտնելով իր անձնական կարծիքը, Զոհրաբյանը նշեց, որ իր գնահատմամբ, իրատեսական չէ, որ այս պահին խորհրդարանը կրկին անդրադառնա ԸՕ-ին եւ լինեն փոփոխություններ. «Լինենքիրատես՝եսչեմկարծում, որխորհրդարանըհիմակգնաայդքայլին»:
«Ժառանգության» եւ Դաշնակցության համատեղ հայտարարություն-առաջարկը Գալուստ Սահակյանն անվանեց նախընտրական PR. «ԸստէությաննրանքնախընտրակաՆգործողություններենանում, այսամենընախընտրական PR-իտարբերակէ»։
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը նաեւ շեշտեց, որ ՀՅԴ-ի ու «Ժառանգության» կատարած առաջարկը հնարավոր չէ նաեւ տեխնիկապես իրականացնել, քանզի ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ Ընտրական օրենսգիրքը ամիսներ առաջ է փոփոխության ենթարկվել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: