
Քաղաքացիների, որոնց «տարածք» էր հատկացրել լրատվամիջոցը, հրապարակումների հիման վրա ՀՀ փաստաբանական պալատի կարգապահական խորհուրդը, կարգապահական հանձնաժողովը կարգապահական վարույթ էր հարուցել:
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց կարգապահական հանձնաժողովի նախագահ Ինեսա Պետրոսյանը՝ հանձնաժողովը եզրակացություն էր տվել վարույթը կարճելու մասին:
Հունվարի 9-ին Կարգապահական խորհուրդն իր եզրակացությամբ դարձյալ գործը կարճեց: Ըստ Ի. Պետրոսյանի՝ Հրանտ Բագրատյանը, Վաչագան Հակոբյանը եւ Արմինե Կարապետյանը չէին ներկայացել, հետեւաբար ոչ մի ապացույց չի ներկայացվել. «Թերթում նշված փաստերը չեն հաստատվել»: Խոսքը վաղեմության ժամկետների խախտման մասին է: Խախտումը կատարելու պահից սկսած՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու ժամկետը մեկ տարի է: Aravot.am –ի տեղեկություններով, Ա. Կարապետյանը ասել է, որ ոչ մի բողոք չունի:
Կարդացեք նաև
Ի դեպ, ՀՀ փաստաբանական պալատի կարգապահական խորհրդի եզրակացությունը չի հրապարակվում նրանց պաշտոնական կայքէջում: Մեր հարցին, թե քաղաքացիները կարո՞ղ են բողոքարկել, պարզվեց, որ բողոքարկման հնարավորություն կա:

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է կարգապահական վարույթի մասին, որը հարուցվել էր փաստաբանի վստահորդների դիմումի հիման վրա: Նա ասաց, որ կողմ չէ, հետեւաբար չի կարող վիճարկել այդ գործով կարգապահական խորհրդի կայացրած որոշումը: «Եզրակացությունը վերաբերում է Արթուր Գրիգորյանի եւ իր վստահորդների հարաբերություններին: Մենք՝ որպես լրատվամիջոց մեր գործն ենք արել, տարածք ենք հատկացրել, որով քաղաքացիները իրենց կարծիքն են հայտնել թե փաստաբանը ոտնահարել է իրենց շահերը: Փաստաբանների պալատը թե կպատժի, թե կխրախուսի՝ իրենց գործն է: Փաստաբաններն ունեն օրենք իրենց մասին, վարքականոն, իսկ քաղաքացիները ազատ են որոշելու իրենց հետագա քայլերը»,- ասաց խմբագիրը:
Ռուզան Մինասյան


















































