Ոչ վաղ անցյալում Ֆրանսիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան, որ ֆուտբոլային աշխարհին քաջ հայտնի է որպես սկանդալային բազմաթիվ պատմությունների հեղինակ ու մասնակից, որոշել է ապրիլի վերջերին կայանալիք նախագահական ընտրություններում ձեռնոց նետել Նիկոլյա Սարկոզիին՝ առաջադրելով իր թեկնածությունը:
Նա արդեն նամակներ է ուղարկել երկրի մի քանի տասնյակ քաղաքապետերի, ինչը ոչ այլ ինչ է, քան ստորագրահավաք: Ֆրանսիայում գործող օրենքի համաձայն՝ որպես անկախ թեկնածու առաջադրվելու համար նրան հարկավոր է ստանալ իրենց պաշտոններում ընտրված 500 պաշտոնյայի ստորագրություն: «Լiberation»-ը այս առիթով նշում է, որ հաշվի առնելով Կանտոնայի ֆուտբոլային համբավը՝ դա միանգամայն իրականանալի գործ է:
Կանտոնայի այս մտադրությունը հայտնի է դարձել «Ոսկե գնդակի» հանձնման արարողության նախորդ օրը, երբ ֆուտբոլիստը հայտնվել է այնտեղ եւ հայտարարել, թե մտնում է մեծ քաղաքականություն եւ ցանկանում դառնալ ոչ ավել, ոչ պակաս՝ Ֆրանսիայի նախագահ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: