
Ըստ դատարանի վճռի, հայցը բավարարվել է մասնակի։ Եվ որքան էլ զարմանալի է, օրաթերթերից մեկի նկատմամբ կիրառված մեթոդն այս անգամ էլ է կիրառվել։ Դատարանը երկու կոմունիստներին պարտավորեցրել է դատական վեճի կողմ չհանդիսացող «Հրապարակ» օրաթերթում հերքում տպագրել, ինչպես նաեւ տպագրել վճռի եզրափակիչ մասը։ Այս վճռում միակ ուշագրավն այն է, որ վիրավորանքի եւ զրպարտության համար որպես փոխհատուցում պահանջվող 3 միլիոն դրամից դատարանը շատ չնչին գումար է բավարարել՝ ընդամենը 40 հազար դրամ. 20 հազարը՝ վիրավորանքի եւ նույնքան՝ զրպարտության համար։ Վճռով Պարույր Հայրիկյանից որպես պետական տուրք բռնագանձված գումարն ավելի մեծ Է (53 հազար 200 դրամ), քան վիրավորանքի եւ զրպարտության համար կոմունիստներից որպես փոխհատուցու գանձվածը։ Նշենք նաեւ, որ Հայրիկյանը սկզբում դրամական պահանջ չէր ներկայացրել, սակայն հենց առաջին նիստին վերջինիս ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը 3 միլիոն դրամ պահանջեց կոմունիստներից։
Ավելացնենք, որ կոմունիստները պատրաստվում են բողոքարկել առաջին ատյանի որոշումը, ինչպես նաեւ հակընդդեմ հայց ներկայացնել նույն՝ վիրավորանքի եւ զրպարտության հոդվածով։ Ընդ որում, այդ հայցում նշէլ են նաեւ Հայրիկյանի՝ Հանրապետական կուսակցության եւ նրա ղեկավարի հասցեին արված վիրավորական արտահայտությունները եւ նրանից պատիվ են պահանջել նաեւ այդ արտահայտությունների համար։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Հրապարակ»

















































