ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստի օրակարգում ներառել Է մի դարակազմիկ հարց։ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կներկայացնի կառավարության 2003 թվականի որոշումներից մեկում կատարվելիք մի փոփոխության նախագիծ։ Ըստ այդ փոփոխության՝ նախատեսվում Է քրեակատարողական հիմնարկներում պահվող կանանց հատկացվող հիգիենիկ պարագաների թիվը ամսական 5 հատից հասցնել 10 հատի. «…կառավարությանորոշմանընդունմանանհրաժեշտությունըպայմանավորվածէքրեակատարողականհիմնարկներումպահվողկինդատապարտյալներիանձնականհիգիենայիպատշաճպահպանմամբ»,- նշված Է որոշման նախագծի հիմնավորման մեջ։ Պարզվում Է, կառավարությունը 6 տարի մտածել եւ հաշվարկել է, որ ամսական 5 հատ հիգիենիկ պարագան ՔԿՀ-ներում պահվող կանանց համար բավարար չէ։ «Ներկայումսկինդատապարտյալներին 1 ամսվակտրվածքովտրամադրվումԷ 5 հատհիգիենիկպարագա, որըչիբավարարումանձնականհիգիենայիպատշաճպահպանմանը, քանիորկանանցդաշտանայինցիկլըտեւումէ 3-6 օր, եւ 5 հատհիգիենիկպարագաներըչենբավարարում»,- մանրամասնված է հիմնավորման մեջ։
Ուշագրավ Է նաեւ, որ կառավարությունը այս հաշվարկը կատարել է 2012 թվականի պետական բյուջեն ընդունելուց հետո, եւ հիմա անհրաժեշտություն է առաջացել արդեն իսկ ընդունված բյուջեում նոր ծախս ավելացնել։ Իսկ ընդհանուր ծախսը ամբողջ տարվա համար կկազմի, պինդ բռնվեք, 460 հազար 800 դրամ, կամ 1187 դոլար։ Յուրաքանչյուր «հիգիենիկ պարագան» կառավարությունը գնահատել Է 40 դրամ։ Իսկ կին դատապարտյալների թիվը, ըստ որոշման նախագծի, 192 Է։ Փաստորեն, եթե այս տարվա ընթացքում կին դատապարտյալների թիվը գոնե մեկով ավելանա կամ պակասի, ապա կառավարությունը ստիպված պետք Է լինի որոշման մեջ նորից փոփոխություն կատարել, եւ գործադիր մարմնի ողջ կազմը պիտի քննարկի չորս հատ միջադիրի հարց։
Թերեւս կառավարությունը շի կռահել, որ այս հարցը կարելի Էր քննարկել եւ լուծել ուրիշ կերպ՝ հիմար վիճակում չհայտնվելու համար։ Բայց քանի որ հարցի կապակցությամբ կառավարությանն է դիմել նաեւ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ն, հայրենի իշխանությունը պետք է բեմադրի այս հակահիգիենիկ շոուն՝ եվրոպաներին-բաներին ցույց տալու համար, թե ինչպես է նպաստում քաղաքացիական հասարակության կայացմանն ու ինչ շահագրգիռ արձագանք է ցուցաբերում հ/կ-ների բարձրացրած հարցերին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: