
Բնականաբար պայքարի նպատակը ճարտարապետ Սպարտակ Կնդեղցյանի ստեղծած հետաքրքիր եւ ժամանակին ըմբոստ, ավանգարդիստական համարվող ստեղծագործությունը պարապ եւ կիսաքանդ թողնելը չէր, այլ այն երեւանցիներին որպես բաց կինոթատրոն վերադարձնելը: Տարիներն անցնում են, այս ուղղությամբ ի՞նչ են մտածում պատկան կառույցները, սեփականատերը:
Պարզվում է, քաղաքային իշխանությունները «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը մայրաքաղաքի հետաքրքիր ժամանցի վայրերից մեկը դարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տանում։ Մասնավորապես բանակցություններ են վարվում ներդրողների հետ այն երիտասարդական մշակույթի կենտրոն դարձնելու ուղղությամբ, այսինքն՝ նկատի են առնվում նրա երբեմնի գործառույթները:
Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայոց աշխարհ»


















































