ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացվում է, որ Երեւանի «Միկա» ֆուտբոլային ակումբի եւ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը կես տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի պրեմյեր լիգայում հանդես եկող Նալչիկի «Սպարտակի» հետ: Ըստ պայմանագրի, եթե առաջնությունում ոչ այնքան հաջող հանդես եկող ակումբը դուրս մնա պրեմյեր լիգայից, հայաստանցի ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ կստանա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: