
Ինչ վերաբերում է իրեն, Անկախության տարիներին ռեժիսորը նկարել է 6 լիամետրաժ ֆիլմ՝ «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարան», «Դոկումենտալիստը», «Պոետի վերադարձը», «Սահման» եւ «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձ»: Վերջինս կավարտվի աշնանը: Հարություն Խաչատրյանը այն համարում է կինոուսումնասիրություն՝ Հայաստանին պատուհասած աղետներից, ԽՍՀՄ-ի փլուզումից եւ այլ պատճառներով հայրենիքից հեռացած տարբեր մարդկանց ճակատագրերի մասին:
Նրա համոզմամբ, ամեն ոք թող ինքը եզրակացության անի՝ ինչո՞ւ է մեր ազգը անվերջ փախչում եւ անվերջ վերադառնում. «Չեմ ուզում ստորաբար ոչ սեւացնել պատմությունը, ոչ էլ՝ հիմարաբար գունազարդել, չարախոսել ընդհանրապես չեմ ցանկանում, որովհետեւ, բոլոր այդ մարդիկ ինձ համար սիրելի են՝ իրենց դժբախտ ճակատագրերով հանդերձ: Նկարել եմ տարբեր բաներ՝ սկսած Լոս Անջելեսի նարկոդիսպանսերի հայ հիվանդներից ու բանտ նստածներից, վերջացրած օտար ափերում գտնվող գերեզմաններով, որտեղ 100 հազարավոր հայերի շիրիմներ են կողք կողքի: Այսինքն, խորհելու առիթ ենք ուզում տալ՝ ամեն մարդ պատճառը կգտնի, թե ինչո՞ւ են գնում ու վերադառնում: Շատ համարձակ պետք է լինես, հիմար կամ էլ ամենաքիչը սուրբ, որպեսզի իրավունք ունենաս մեկի արարքին գնահատական տալ»: Նյութն ամբողջությամբ՝ տպագիր «Առավոտում»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































