Ազգային ժողովի բոլոր ընտրությունների ժամանակ հայտնի արվեստագետ Ռուբեն Հախվերդյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության կողքին է եղել: Արվեստագետն անգամ ՀՅԴ-ին նվիրված երգեր ունի:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հախվերդյանը հայտարարեց, որ հրաժարվում է ՀՅԴ-ից՝ պատճառաբանելով. «Եսայն ժամանակ որպես ամենաինտելեկտուալ մարդ տեսնում էի Վահան Հովհաննիսյանին: Ցավոք սրտի, Դաշնակցությունը չեմ հասկանում, թե ինչու, «զադնի» տվեց: Ես հիմա ոչ մի քաղաքական ուժի կողքին չեմ կանգնի, մեզ նոր ուղեղներ են պետք»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: