«Հրապարակը» գրում է.«Հայտնի բանդայի քրեական գործի նյութերի համաձայն, բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի հայրը՝ «Գառնիի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր, գործարար, ԲՀԿ անդամ Սուրիկ Հակոբյանը, երեկ կանչվել է հարցաքննության, եւ մոտ 4 ժամից ավելի քննել են նրան: Հակոբյանը հարցաքննության մասին մեր թղթակցի հետ զրույցում մանրամասներ չի հայտնել՝ նշելով միայն, թե իրեն խոստացել են երկուշաբթի օրը հետ վերադարձնել իր տնից գործի համար առգրավված արժեքավոր իրերը, մասնավորապես՝ թանկարժեք նկարները: «Դե գիտեք, իմ երկու ավտոմեքենաներն էլ են ոստիկանությունում, բայց դե ասեցին, որ դրանք տղաներինն են եւ դեռ պետք է մնան իրենց մոտ»,-հայտնել է Հակոբյանը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: