Լրահոս
Օրվա լրահոսը

Այս սարն ո՞ւմն է, այս քարն ո՞ւմն է…

Հունվար 14,2012 12:51 Share

Քաջարան գյուղի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջեւ ձգվող անհամաձայնությունը՝ պետության գերակա շահ ճանաչված հողերի կապակցությամբ, դեռ չի ավարտվել: «Առավոտը» բազմիցս ներկայացրել է գյուղացիների տեսակետը, նախորդ շաբաթ ներկայացրեցինք նաեւ կոմբինատի ղեկավարության տեսակետը: Սակայն ավելի լավ պատկերացնելու համար իրավիճակը եւ մեր ընթերցողներին ավելի մանրամասն տեղեկատվություն հաղորդելու նպատակով որոշեցինք անձամբ լինել տեղում՝ չզգուշացնելով կողմերին: Թե ինչ ստացվեց դրանից՝ կներկայացնենք թերթի առաջիկա համարներում եւ «Առավոտի» կայքում: Լուսանկարում կոմբինատի՝ ներկայումս շահագործվող հանքերն են:

Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել