Թեեւ «Թեղուտ» ՓԲԸ-ն հայտարարել է, որ ակտիվիստների մուտքն արգելվում է ընկերության տարածք, սակայն արշավը չի հետաձգվի:
Բնապահպաններն էլ որոշել են ընկերությանը չպատկանող տարածքից ուսումնասիրել դեռեւս չշահագործվող հանքերը:
«Մենք մշակել ենք ուղի, որով որեւէ իրավական նորմ չենք խախտում, թեպետ «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը մենք գնահատում ենք անօրինական»,- «Ա1+»-ին ասաց բնապահպան Արփինե Գալֆայանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: