
Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքի նշված հատված են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարար վարչության աշխատակիցները։
Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը և 1-03 ծառայության բրիգադը։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են իջնել ձոր, քանի որ անդունդ է։
Փրկարարների մի քանի խմբեր կատարում են որոնողական աշխատանքներ։ Մինչև այս պահը դեռևս ոչ ոք չի հայտնաբերվել։
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ, ըստ նախնական տեղեկությունների, ահազանգը չի համապատասխանում իրականությանը։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ


















































