Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստԴիեգո Մարադոնան, որ ներկայումս ՄԱԷ-ի «Ալ Վասլի» մարզիչն է, թիմի խաղի ժամանակ իրեն վատ է զգացել եւ շտապ տեղափոխվել Դուբայի հիվանդանոցներից մեկը: Բժիշկները 51-ամյա Մարադոնայի երիկամներում քար են հայտնաբերել: «Gulfnews»-ը տեղեկացնում է, որ երեկ նրան հաջող վիրահատել են, սակայն մասնագետն այսօր չի կարողանա ներկա գտնվել Մախաչկալայի «Անժիի» մարզմանը, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Միացյալ Արաբական Էմիրություններում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: