
Այսօր Aravot.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ զրույցում նրանից հետաքրքրվեց` մեր դեսպանները հանձնարարություններ ստանո՞ւմ են եւ կհիշե՞ք որեւէ հանձնարարություն, որ տրվել է մեր դեսպաններին: Նախարարի խոսքերով` «Այդպիսի հայտարարություններն անլուրջ անհեթեթություններ են, միայն 2011-ին հանձնարարությունների եւ փաստաթղթերի շրջանառության մասով արտգործնախարարություն եւ կենտրոնական ապարատ եւ դեսպանություններ` 160 հազար է եղել»:
Մեր դիտարկմանն ի պատասխան, որ ԱՄՆ-ն 3 տարի հետո իր դեսպաններին հետ է կանչում, իսկ մեր դեսպաններն արտերկրում անձնական գործեր, բիզնես են դնում, հետ չեն գալիս` նախարարը վստահեցրեց, որ դա չի համապատասխանում իրականությանը. «Դուք նայեք ցուցակները եւ տեսեք ով որտեղ է գտնվում եւ ինչքան: Մեր բոլոր դեսպանները վերջին շրջանում փոխվել են, իսկ այն դեսպանները, որոնք մենք գտնում ենք, որ արդյունավետ աշխատանք են տանում, կարող են մնալ` ըստ նախագահի որոշման»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































