«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր Եսայանը 2011թ. դեկտեմբերի 23-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ 2004 թվականին իր բնակարանի վրա իրականացված ավազակային հարձակման փաստով հարուցված քրեական գործի առնչությամբ. «Նկատի ունենալով այն, որ այս ժամանակահատվածում ինձ հայտնի են դարձել որոշ հանգամանքներ, որոնք կապված են իմ բնակարանում կատարված ավազակային հարձակման եւ այն կատարած անձանց հետ, ուստի խնդրում եմ հանձնարարել՝ թիվ 13120404 քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին, ինչպես նաեւ խնդրում եմ բացառության կարգով գործի նախաքննության կատարումը հանձնարարել ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը»։
Դատախազությունը, սակայն, ծանոթանալով նամակի բովանդակությանը, այն ուղարկել է ոչ թե ԱԱԾ, այլ Կենտրոնի դատախազություն։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: