Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Նելլի Աղինյանն առողջական խնդիրների պատճառով դադարեցրել է պայքարը հանրապետության 67-րդ առաջնությունում եւ, ըստ կանոնակարգի մինչ այդ նրա հետ հանդիպած մրցակիցների հաշվարկից հանվել են գրանցված միավորները:
Վեց տուրից հետո առանց միավորների կորստի 1-ին հորիզոնականում է գրոսմայստեր Մարիա Կուրսովան:
Տղամարդկանց 72-րդ առաջնությունում վեց տուրից հետո Հրանտ Մելքումյանն ունի 4,0 միավոր (6 հնարավորից): 3,5- ական միավորով առաջատարների եռյակում են նաեւ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: