Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական բլոգը հայտնում է, որ ցանցում ներմուծվել է մի նոր ֆունկցիա, որի շնորհիվ հնարավոր է միաժամանակ իրական ժամանակում ընկերոջ կամ ընկերների հետ երաժշտություն լսել: Դրա համար հարկավոր է միացնել չաթը մոտեցնել կուրսորը ընկերոջ անվանը և սեղմել Listenwith(«լսել միասին») (նայի՛ր նկարը): Ըստ Արխանգելոյի բլոգի երգով կիսվել կարող են միայն այն օգտվողները, ովքեր գրանցված են ու օգտվում են առցանց երաժշտական Rdio և Spotify ծառայություններից:
Listenwith-ը սեղմելուց հետո օգտվողի ընկերները կլսեն նույն երգը նույն մասից ինչ օգտվողը: Քննարկել երաժշտությունը հնարավոր է հենց նույն չաթում: Ընդ որում օգտվողները կարող են կարգավորել, թե ո՞վ կարող է տեսնել այն թրեքերը, որոնք իրենք են լսում: Նոր ֆունկցիան ներմուծվում է աստիճանաբար և բոլորին հասանելի կլինի մի քանի շաբաթների ընթացքում:
Listen with-ը կդառնա Open Graph ընդլայնված հարթակի (պլատֆորմ) մի մասը, որի մասին հայտարարել էր Facebook սոցիալական ցանցի գլխավոր տնորեն Մարկ Ցուկերբերգը աշնանը տեղի ունեցած F8 կոնֆերանսում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: