
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն 2007թ. ԱԺ մուտք գործեց ընդհանուր՝ 25 պատգամավորներով՝ 15,13% ձւսյնով (որից 7-ը՝ մեծամասնական ընտրակարգով), այնուհետեւ համալրվեց եւս 4 մեծամասնական անկախ պատգամավորներով։
Երեկ ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում էր այն մասին, թե ՀՀԿ-ԲՀԿ ղեկավարությունը Գործադիր մարմնի նիստից հետո սկսել են բանակցել ԲՀԿ-ին 11 մեծամասնական տեղ հատկացնելու շուրջ։
Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 17-ի Քաղաքական կոալիցիայի՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ կողմից արված հայտնի հայտարարության մեջ ասվում էր. «Նոր փոփոխություններին ընդառաջ՝ կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»:
Կարդացեք նաև
«168 ժամ»


















































