«Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հ/կ-ն մրցանակաբաշխություն էր կազմակերպել եւ 2011-ի «Տարվա կին» տիտղոսին առաջադրված էր նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանի թեկնածությունը: Ճիշտ է, ժյուրիի քվեարկության արդյունքում «Տարվա կին» ճանաչվեց Մարիամ Սուխուդյանը, բայց Aravot.am-ն այսօր Սիլվա Համբարձումյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով` այդ տիտղոսին արժանի՞ էր, թե՞ ոչ: Նրա խոսքերով` «Գիտեք ինչ, ես գտնում եմ, որ արժանի եմ, ասեմ ինչի` առաջինը, որ Երեւան քաղաքում ես` որպես կին եւ օլիգարխ չլինելով հանդերձ, կառուցում եմ էդ հսկա գործարանը, բացմանը կհրավիրեմ բոլոր լրագրողներին, երկրորդը` որ Սուրեն Խաչատրյանին դեռ ոչ ոք չէր կարողացել որեւէ բան ասել, եւ իմ ասելուց հետո ժողովուրդն ավելի ոգեւորվեց, ճի՞շտ է: Հաշվի նստեցին, ոնց որ իրա էն դուխը առաջվա նման չի եւ Սյունիքի մարզում, որպես ստրուկներ, ոնց որ մի քիչ փոխված լինեն: Իմ կարծիքով արժանի եմ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: