
ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ունի՞ այդ մտավախությունը, թե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը հնարավոր է վնասի հանրապետականներին ու ընտրությունների ժամանակ նրանք կորցնեն իշխանությունը, ինչպես Մեծ Բրիտանիայում է եղել. «Ոչ, Հանրապետական կուսակցությունը նման մտավախություն չի կարող ունենալ: Պրեսկոտը ճիշտ է ասում, որ ինքը դեմ է համամասնական ընտրակարգին, բայց մենք արտասահմանցիներին ճիշտ չենք հասկանում: Մարդը գտնում է, որ ընտրական էս սիստեմն է ճիշտ Հայաստանի համար: Մեր մոտ գիտե՞ք ոնց է՝ Էն ինչի հետ ընդդիմությունը համաձայնում է Պրեսկոտի հետ, ասում են լավ մարդ է, հենց էդ խեղճ մարդը մի օբյեկտիվ բան ա ասում, մտածում են՝ Պրեսկոտը մեզ ծախեց»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Խմբ. Ուշադրություն դարձրեք ՀՀԿ խմբակցության պատգամավորի ձեռքի դաջվածքին, որը երեւում է «Ֆոտոլուր»-ի նկարում:


















































