«Ավելին, քանմամուլիհաղորդագրությունումէր՝ասելչեմկարող, դիվանագիտականէթիկայիխախտումկլինի»,- այսպես արձագանքեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է արձագանքել ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամների բարձրացրած հարցերին:
Հանդիպման մանրամասներին անդրադառնալ չցանկացավ նաեւ ՀԱԿ իրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը. «Մոտավորապեսքննարկվելենայնհարցերը, որոնցշուրջօրերսկայանալիքասուլիսումեսպատրաստվումեմխոսել, հետեւաբար, այժմձեռնպահկմնամմանրամասներինանրադառնալուց»:
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հունվարի 16-ին հանդիպել էր Ջոն Պրեսկոտի հետ: Ըստ որոշ ԶԼՄ-ներին ՀԱԿ-ի տրամադրած հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկել էին ԵԽԽՎ 1837 բանաձևի կատարման ընթացքը, Հայաստանի ներքաղաքական զարգացումները, ընտրական գործընթացի բարելավման եւ վերահսկման խնդիրները: Լեւոն Զուրաբյանը նաև քաղաքական գնահատական էր տվել անցած տարվա դեկտեմբերին հրապարակված Մարտի 1-ի վերաբերյալ ՀՔԾ զեկույցի կապակցությամբ:
Այնուհետև ԵԽԽՎ համազեկուցողի հետ հանդիպել էր Կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը: Նա ներկայացրել էր Կոնգրեսի դիտարկումները ՀՔԾ զեկույցի բացթողումների ու թերացումների վերաբերյալ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: