Ս.թ. հունվարի 17-28-ը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ս. Ռուբինը կայցելի Բաքու, Ստամբուլ և Երևան: Պետքարտուղարի Հունաստանի, Թուրքիայի, Կիպրոսի և Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու փոխտեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո սա նրա առաջին այցն է Հայաստան: Այցի ընթացքում Է. Ռուբինը հանդիպումներ կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու պետական այրերի հետ:
Հայաստանում պետքարտուղարի փոխտեղակալ Է. Ռուբինի քննարկումներում ներառված կլինեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև տնտեսական զարգացման ու ժողովրդավարական բարեփոխումների ասպարեզում համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: