Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում շարունակվում է շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարը: Երեկ կայացած չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ ԱՄՆ-ի թիվ մեկ գրոսմայստեր Գատա Կամսկու նկատմամբ, իսկ նախորդ օրն առաջատարի դերն ստանձնած նորվեգացի Մագնուս Կարլսենը ոչ-ոքի արեց Կարուանայի հետ: Չորս տուրից հետո Արոնյանն ու Կարլսենը 3,0-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նրանց հաջորդում են Կարուանան ու Ռաջաբովը՝ 2,5, Լյուկ վան Վելին, Գիրին, Իվանչուկը, Կարյակինը, Տոպալովը՝ 2,0, Հաշիմովը, Գելֆանդը, Կամսկին, Նակամուրան՝ 1,5, Նավարան՝ 1,0:
Այսօր շախմատիստները հանգստանում են: Վաղը Լեւոն Արոնյանը հանդիպելու է հոլանդացի Լյուկ վան Վելիի հետ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: