Քիչ առաջ ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը: Նախապես տեղեկություններ էին տարածվել, որ նիստում քննարկվելու են ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցությանը վերաբերող հարցեր:
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն Aravot.am -ին փոխանցեց, որ իրենք սկսել են քննարկումները ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների հետ՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցի շուրջ: Ընտրացուցակին վերաբերող եւ այլ հարցեր, մեր զրուցակցի հավաստմամբ, չեն քննարկվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































 
          
          
          
                                    
 
                                    
                                    
                                   