
Պարոն Նասիբյանը տեղեկացրեց մեկ այլ փոփոխության մասին. կառավարության կողմից հաստատված քննությունների ցանկում մյուս օտար լեզուների կողքին «հայտնվել» է նաեւ ռուսաց լեզուն: Այսինքն, եթե նախկինում շրջանավարտը որպես օտար լեզու հանձնում էր անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն եւ այլն, ապա դիցուք տնտեսագիտական ֆակուլտետ ընդունվելու համար արդեն բավարար է հայոց լեզու եւ մաթեմատիկա միասնական քննություն հանձնելը՝ գումարած ռուսերենը:
Պարոն Նասիբյանից հետաքրքրվեցինք՝ իրական հիմք ունե՞ն այն լուրերը, թե քննությունների ժամկետներում փոփոխություններ են գրանցվելու, եւ քննությունները ծառայեցվելու են նախընտրական նպատակներով: Բաժնի պետը պատասխանեց, որ միասնական քննությունների առաջին եւ երկրորդ փուլում ժամանակացույցը չի փոխվում, ԳԹԿ-ի, ԿԳ եւ պաշտպանության նախարարությունների հետ համատեղ քննարկվում է ժամկետների փոփոխությունը՝ միայն բանավոր (կենտրոնացված) եւ ներբուհական քննությունների «մասով», ինչը, ԳԹԿ ներկայացուցչի խոսքով, արվում է հօգուտ երեխաների:
«Նախկինում, անկախ նրանից՝ դիմորդը հանձնե՞լ էր քննություն, թե՝ ոչ, եթե 18 տարին լրացել էր, զորակոչում էին բանակ, հիմա չի բացառվում, որ վճարովի ընդունված երեխաները բանակ գնան միայն բուհ ընդունվածների ցուցակը կախելուց հետո, իսկ անվճար ընդունվածները չեն զորակոչվելու»,-հայտնեց Կարո Նասիբյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները` վաղվա տպագիր «Առավոտում»


















































