
Իսկ ԵՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Միայն կարող եմ ասել, որ առաջին անգամ է, որ ԵՄ–ն Հայաստանում նմանատիպ աշխատանքներ է ֆինանսավորում»:
Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց, թե քանի՞ դիտորդ է գալու եւ ընդդիմության պահանջը` 2000 դիտորդ` իրատեսակա՞ն է, թե՞ ոչ: Ըստ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, 2000 միջազգային դիտորդ չի լինելու. «Սակայն չեմ ուզում որեւէ ստվեր գցել ԺՀՄԻԳ–ի (Ժողովրդական հաստատությունների մարդու իրավունքների գրասենյակ) նախընտրական գնահատման առաքելության այցի արդյունքների վրա, որը մոտ 12 շաբաթից է այցելելու Հայաստան: Չեմ ուզենա կանխագուշակել այդ առաքելության գնահատականները, բայց, կարծում եմ, որ ԺՀՄԻԳ–ը ընտրությունների դիտարկման լիարժեք առաքելություն է այստեղ իրականացնելու»:
Պարոն Հոֆստրան կարծում է, որ միջազգային դիտորդների թիվը մոտ կլինի նախկինում այցելած դիտորդների թվին. «Այսինքն` մի քանի հարյուր, որը գուցեեւ բավարար չէ առավոտից–գիշեր յուրաքանչյուր տեղամասում մշտական ներկայություն ապահովելու համար, բայց ավելի քան բավարար է ունենալու պատշաճ ընտրանք եւ տեղեկատվություն` ընտրությունների անցկացման ճիշտ գնահատականը տալու համար: Բայց դիտորդական առաքելության ստույգ կազմը կորոշվի 2 շաբաթ անց` Հայաստան այցելող ընտրական կարիքները գնահատող առաքելության գործունեության հիման վրա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































