Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի եւ «Արսենալի» խաղացող Անդրեյ Արշավինը Լոնդոնում կազմակերպված բարեգործական աճուրդում իր թիմի եւ Անգլիայի առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիի» հանդիպման մեկ տոմս հյուրերից մեկին վաճառել է 60 հազար ֆունտ ստերլինգով: Դա «Պրեմիեր լիգայի» պատմության մեջ երբեմնի վաճառված ամենաթանկ տոմսն է:
Ակցիայի շրջանակներում հավաքված ավելի քան 300 հազար ֆունտ ստերլինգի առյուծի բաժինը տրամադրվելու է «Պարգեւիր կյանք» միջազգային բարեգործական մանկական հիմնադրամի ռուսաստանյան մասնաճյուղին:
Լրատվամիջոցները նշում են, որ ակցիային մասնակցել է նաեւ ռուսաստանցի մեկ այլ ճանաչված ֆուտբոլիստ՝ «Տոտոնհեմի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոն: Ճիշտ է, նա ոչինչ չի վաճառել կամ գնել, սակայն հիմնադրամին կլորիկ գումար է նվիրաբերել: ԱշոտՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: