
Լրագրողը նշել է, որ, «Human Rights Watch» կազմակերպության համաձայն, նման դատավճիռը վկայում է այն մասին, որ Թուրքիայի քրեական դատավարության համակարգը չի ցանկանում հետաքննել քաղաքական սպանության մեջ պետական մարմինների ներկայացուցիչների ներգրավվածության հանգամանքը, և խնդրել արտգործնախարարության խոսնակին ներկայացնել այս հարցի շուրջ իր տեսակետը:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ արտգործնախարարության խոսնակ Նուլանդն ասել է, որ այս և այլ գործերի մասին կանոնավոր քննարկումներ են անցկացվում Թուրքիայի կառավարության հետ:
«Ցանկանում են նշել, որ Թուրքիայի կառավարության և Հրանտ Դինքի ընտանիքի կարծիքով, դատական այս գործը ներկայացվելու է Թուրքիայի վերաքննիչ դատարանի քննության: Մենք շարունակելու ենք հետևել այս գործին, բայց չենք փորձելու կանխորոշել վերջնական արդյունքը: Սակայն ինչ վերաբերվում է դատական այս գործին և բոլոր այլ գործերին՝ մենք հստակ հայտնել ենք մեր կարծիքը, որի համաձայն անկախ և թափանցիկ դատական մարմինները և նրանց պատասխանատվությունը կարևոր են առողջ ժողովրդավարություն ունեցող բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի համար», – ասել է Վիկտորիա Նուլանդը:
Կարդացեք նաև
«Արդյոք կարծո՞ւմ եք, որ Թուրքիայում կա անկախ և թափանցիկ դատական իշխանություն» լրագրողի հարցին ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը պատասխանել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց երկրում դատական գործընթացները համապատասխանեն այս չափանիշներին:
Լրագրողը, արձագանքելով խոսնակի պատասխանին, նշել է որ այն այդքան էլ վստահ չի հնչել, և դրանում հստակ տեղեկություն չի ներկայացվել:
Պատասխանելով լրագրողի մեկնաբանությանը, Վիկտորա Նուլանդն ասել է, թե ինքն այս դեպքում «չի ներկայացնում այլ պետությունների դատական համակարգերի վերաբերյալ հաշվետվություն»:
«Կարծում եմ՝ անհրաժեշտ է վստահություն, որ դատական այս գործը և նման այլ գործեր քննվելու են թափանցիկ եղանակով», – եզրափակել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը:


















































