
Սևանի ոստիկանները պարզել են, որ նշված անձիք, այս տարվա հունվարի 18-ին «Սևան ազգային պարկ» Պետական ոչ առևտրային կազմակերպության «Ախթամար» տեղամասի անտառահատվածում անօրինական, ապօրինի եղանակով հատել են թվով 10 հատ սոճենի։ Ապօրինի հատված ծառերի մի մասը նրանք բարձել և ցանկացել են տեղափոխել Սևանի բնակիչ Մերուժան Աֆրիկյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի 34 ՏՏ 401 համարանիշի ավտոմեքենայով։
Ոստիկանները դեպքի վայրում նաև հանցագործության գործիք հանդիսացող սղոցն ու կացինը։
Փաստի առթիվ ոստիկանության Սևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Պատճառված վնասի չափը ճշտելու համար նշանակվել է փորձաքննություն։ «Սևան ազգային պարկում» ֆոտոլրագրողին պատմել են, որ ապօրինի հատված ծառերը եղել են 15-20 տարեկան։ Նշված անձիք ստորագրությամբ ազատ են արձակվել։
Կարդացեք նաև
Ի դեպ, այսօր, Ոստիկանության Սևանի բաժնի մոտ ֆոտոլրագրողին մի տղամարդ փորձում էր համոզել, որպեսզի տեղի ունեցած դեպքը չհրապարակի, համոզելով թե՝ «ճժերուն մի նկարի, քելե երթանք, ճժերուն մի նկարի»։ Գ. Շամշյանը հայտնում է, որ պարզել է, որ այդ մարդը Ծովագյուղի գյուղապետ Գևորգ Թովմասյանն է, իսկ ծառահատողներն իր ազգականներն են։


















































