Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսոր Նարեկ Դուրյանը քաղաքական գործիչներին խորհուրդ է տալիս՝ հեռու մնալ արվեստից

Հունվար 23,2012 16:01

Ընտրություններին արվեստագետներին քաղաքականացնելու փորձերին բացասաբար է վերաբերվում ռեժիսոր Նարեկ Դուրյանը: « Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Արվեստագետը պետք է հեռու մնա քաղաքականությունից, այնպես որ խորհուրդ կտամ քաղաքական գործիչներին հեռու մնալ արվեստից» ,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը: «Միաժամանակ դա չի նշանակում, որ քաղաքական գործիչները չպիտի օգնեն արվեստին կամ չմասնակցեն արվեստի զարգացմանը,  կամ մենք, գոնե մեր կարծիքը չպիտի հայտնենք  քաղաքական դաշտի, կամ որեւէ գործչի վերաբերյալ :Բայց վերցնել շեփորը ինչ որ մեկի դեմ կամ ինչ-որ մեկի համար խոսել՝ արվեստագետին վայել չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031