Հունվարի 22-ին, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ-արեւմտյան թաղամասի բազմահարկ շենքերի բնակիչները գիշերային այցելուներ են ունեցել, որոնք ներկայացել են որպես ոստիկանության անձնագրային բաժանմունքի աշխատակիցներ։
Երբ բնակիչներից մեկը փորձել է ճշտել, թե ինչու են ստուգում անձնագրերը, այն էլ՝ այդ ուշ ժամին, անսպասելի հյուրերը պատճառաբանել են, թե ցանկանում են պարզել անձնագրերի վավերականությունը։ Բացի դրանից՝ նրանք գրանցել են բնակիչների անձնագրային տվյալները։
Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ գործընթացի հետեւում կանգնած է այդ ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: