Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարում են նաեւ խոշոր դրամական մրցանակների համար

Հունվար 24,2012 11:19

Այսօր Ջիբրալթարում մեկնարկում է «Gibraltar Chess Festival» շախմատային  10-րդ՝ հոբելյանական բաց մրցաշարը, որի ուժեղագույն «Masters» խմբում հանդես  եկող 256 մասնակիցներից 56-ը գրոսմայստերի կոչում ունի: Նրանց մեջ են  Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել  Սարգսյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը:
Վիճակահանությամբ առաջին տուրում Սերգեյ Մովսիսյանը խաղում է Սիլաս Լունդի,  Գաբրիել Սարգսյանը՝ Ազիզ Նեզադ Հուսեյնի, իսկ Վարուժան Հակոբյանը՝ Մարսել  Պեեկի հետ: Մրցաշարի կազմակերպիչները հաղթողի եւ մրցանակակիրների համար սահմանել են,  համապատասխանաբար, 20, 12 եւ 8 հազար ֆունտ ստերլինգ դրամական մրցանակ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031