Սոչիում կայացած երեկվա եռակողմ հանդիպումը, ինչպես եւ սպասվում էր, որեւէ բեկումնային արդյունք չտվեց։ Դա, կարելի Է ասել, «հրաժեշտի հանդիպում էր» Դմիտրի Մեդվեդեւին, ով իր նախագահության տարիներին բավականին մեծ ջանքեր գործադրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Այդուհանդերձ, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների՝ երեկ ընդունած համատեղ հայտարարությունը փորձագետների գնահատմամբ եթե ոչ մեծ, սակայն զգալի դրական քայլ էր՝ հատկապես երեք կարեւոր մեսիջների առումով. «ՆկատիառնելովԽաղաղհամաձայնագրիմշակմաննանցնելուկարեւորությունը՝ՀայաստանիեւԱդրբեջանինախագահներըպատրաստակամությունհայտնեցինարագացնելՀիմնարարսկզբունքներիշուրջպայմանավորվածություններիձեռքբերումը՝հաշվիառնելովմինչայժմիրականացվածաշխատանքը»։ Սա եռակողմ հայտարարության թերեւս ամենակարեւոր մեսիջն է, ինչից կարելի է եզրակացնել, որ այս պահի դրությամբ բանակցային սեղանին դրված ելակետային փաստաթուղթը, ի դեմս Մադրիդյան նորացված սկզբունքների, երկուստեք ընդունելի է՝ առանց 2011 թ. հունիսին Կազանում կայացած Եռակողմ հանդիպման ընթացքում Ադրբեջանի կողմից առաջ քաշված 15 կետանոց փոփոխությունների։ Հայտարարության մեջ հստակ նշվում է՝ «հաշվիառնելովմինչայժմիրականացվածաշխատանքը», իսկ այդ աշխատանքի արդյունքն առայժմ Մադրիդյան նորացված սկզբունքներն են, եւ եթե այդ արդյունքի հիման վրա կողմերը պատրաստակամ են «արագացնելպայմանավորվածություններիձեռքբերումը», նշանակում է՝ Ադրբեջանը հունիսից հետո վերանայել Է իր դիրքորոշումը։
Երեկվա հայտարարության հաջորդ կարեւոր ասելիքը վերաբերում է դեռեւս անցած տարի մարտի 5-ին դարձյալ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված, սակայն այդպես Էլ կյանքի չկոչված (բնականաբար, ադրբեջանական կողմի մեղքով համաձայնությանը՝ կապված շփման գծում միջադեպերի հետաքննության հետ։ «Հայաստանի, ՌուսաստանիեւԱդրբեջանինախագահներնիգիտությունընդունեցինհամանախագահներիեւԵԱՀԿգործողնախագահիանձնականներկայացուցչի՝շփմանգծիերկայնքովմիջադեպերիհետաքննությանանցկացմանմեխանիզմիվերաբերյալհամատեղմշակվածզեկույցըեւհանձնարարեցինշարունակելայդաշխատանքը»։ Խնդրի շուրջ երկրորդ անգամ համատեղ հայտարարության ընդունումը հույս է տալիս, որ գոնե այս անգամ շոշափելի քայլեր կարվեն սահմանային միջադեպերի անկողմնակալ քննության ուղղությամբ։
Եվ վերջապես, երեկվա հանդիպման երրորդ դրական արդյունքն այն էր, որ կողմերի միջեւ վստահության ամրապնդման նպատակով երեք երկրների ղեկավարների մակարդակով շեշտվեց երկուստեք հումանիտար կապերի զարգացման անհրաժեշտությունը. «Նախագահներնիրենցպատրաստակամությունըհայտնեցիննպաստելումտավորականության, գիտականեւհասարակականշրջանակներիներկայացուցիչներիմիջեւ հետագաերկխոսությանհաստատմանը»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: