Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Գառներն ու ուլը գողանալուց առաջ հանցագործներն ասել էին, թե մոնիտորինգ են անում (տեսանյութ)

Հունվար 24,2012 12:23

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այս տարվա հունվարի 10-ի լույս 11-ի գիշերն Արարատի մարզի Շահումյան գյուղում կատարված գողության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 13-ին Շահումյան գյուղի բնակիչ 50-ամյա Վարդան Ոսկանյանը դիմել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ հունվարի 10-ի լույս 11-ի գիշերն անհայտ անձը կամ անձիք գյուղում գտնվող իր անասնագոմի պատուհանի փեղկը կոտրելու եղանակով մուտք են գործել անասնագոմ և այնտեղից գողացել 9 գլուխ գառ և մեկ ուլ։

Նույն օրը ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս գողություն կատարելու կասկածանքով Երևանի Ջրվեժ թաղամասից ոստիկանություն են բերման ենթարկել Սարի թաղի 12 փողոցի բնակիչ 23-ամյա Գոռ Գալստյանին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն ոստիկանությունում նրա հետ տարված օպերատիվ աշխատանքների արդյունքում նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը՝ իր ընկերոջ՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ 22-ամյա Աշոտ Բադալյանի հետ։ Նրանք գառներն ու ուլը տեղափոխել են «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայով, այնուհետև վաճառել Երևանի բնակիչ Միշիկ Շաբաբյանին։

Շահումյան գյուղում ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները պատմել են, որ ոստիկանները հայտնաբերել են գառներն ու ուլը, իսկ մինչև գողություն կատարելը գյուղացիները կես կատակ կես լուրջ պատմում էին. «Էտ 2 ջահելները եկել էին մեր գյուղ ու ասում էին, թե իրենք մոնիտորինգ են անում՝ պարզելու համար թե գյուղում քանի հոգի կան սոցիալապես անապահով և քանիսը կան, որ սոցիալապես ապահով վիճակում են, սակայն փարոսի ցուցակներում կան։ Մի քանի տներ շրջելուց հետո հլբաթ էս ջահելների սիրտը գառան միս էր ուզել, բայց լավ էր միլիցեքը բռնին, գառներն էլ հայտնաբերվան»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031