ԲՀԿ-ն, որ այդքան հայտարարում է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու իր ցանկության մասին, Հրազդանի տեղամասային ընտրական հանձնաժողովների իրեն պատկանող տեղերը տվել է քաղաքապետարանի աշխատակիցներին, որոնք մեծ մասամբ ՀՀԿ- ական են։ Երեկ այս մասին մեզ հայտնեց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի նորանշանակ ղեկավար Հակոբ Ավագումյանը։ Երբ խնդրեցինք կոնկրետ փաստեր նշել, պարոն Ավագումյանն ասաց. «Խոսքըվերաբերումէ, օրինակ, Հրազդանիթիվ 25/3 տեղամասին, որի ԲՀԿ–իքվոտայովհանձնաժողովինախագահըքաղաքապետարանիկրթության, մշակույթիբաժնիպետնէ, 25/6 տեղամասումհանձնաժողովիԲՀԿքվոտայովնախագահըքաղաքապետարանիիրավաբանականբաժնիպետնԷ, 25/9 տեղամասում՝կոմունալբաժնիպետը, մեկայլտեղամասում՝քաղաքապետիխորհրդականը։Սամիայնհանձնաժողովինախագահներիմասով։ՆույնըվերաբերումԷնաեւհանձնաժողովիանդամներին»։ Ավագումյանը նկատեց, որ նման պրոցեսների մասին լսել է նաեւ ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի դեպքում, սակայն դեռ կոնկրետ ոչինչ չի կարող ասել։
ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը երեկ մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը, որ ԲՀԿ-ի տեղերը տրամադրվել են այլ անձանց։ «ԲոլորտեղամասերումհանձնաժողովներիանդամներեւնախագահներնշանակելէԲՀԿ–ն»,- ասաց Մհերյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: