Արդեն հաղորդել ենք, որ այսօր ժամը 09.00-ի սահմաններում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է Կոմիտասից դեպի Զեյթուն տանող ճանապարհի «Լամբադա» կամրջին և հայտնվել հենասյան վրա։
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 54-ամյա Թաթուլ Պողոսյանը, որն աշխատում է Երևանի քաղաքապետարանում որպես վարորդ, այս պահին գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
Ըստ բժիշկների՝ ավտոմեքենան վարելու ժամանակ վարորդը կորցրել է ինքնագիտակցությունը, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը։ Հիվանդանոցում հայտնել են, որ նախնական տեղեկություններով, վարորդը կաթված է ստացել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: