Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքում կազմակերպված «Հանուն առողջ  ապրելակերպի» մասսայական առողջարարական վազքարշավը եզրագծին չի հասել:  Ոստիկանները մի քանի հարյուր մասնակիցներին շփոթել են չարտոնված շքերթ  անցկացնող գեյերի հետ: Վազքի ժամանակ ոստիկանները շրջապատել են վազորդներին եւ առաջարկել իրենց հետ  գնալ բաժին, որտեղ պարզաբանվել է, որ միջոցառման ժամանակ անանուն ահազանգ է  եղել «02» ծառայություն՝ զգուշացնելով, որ քաղաքում գեյերը շքերթ են  անցկացնում: Հետաքրքիր է նաեւ այն, որ վազքարշավի խորհրդանիշ հանդիսացող  «Ռուսներն ընտրում են սպորտը» գունավոր դրոշն իրավապահ մարմիններն ընդունել  են որպես աղանդավոական քարոզ:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































                                
                                
                                