
Կիրակի օրը վարչապետն իր ընտանիքով այցելել է սպարապետ Վազգեն Սարգսյանի թանգարան, այնուհետև հյուրընկալվել նրա հայրական տանը: «Գրետա մայրիկը զավակներիս մի չափազանց հետաքրքիր գրքույկ նվիրեց, որ կոչվում է՝ «Վազգենը»: Այս փոքրիկ գրքույկում Վազգենի ստորագրությամբ ավարտվող նրա մտքերը հրապարակվում էին առաջին անգամ: Գրքույկը ավարտվում է Վազգենի հետևյալ խոսքով.«Ես դեռ համոզված չեմ, թե վերջն ինչ է լինելու. ես Հանրապետական կուսակցության համագումարում էլ ասացի՝ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ բոլորիս վրա շատ մեծ պատասխանատվություն թողեց՝ մենք դեռ պիտի ապացուցենք, որ ճիշտը մենք էինք, այլ ոչ թե ինքը, և դափնիների հարցը դեռ վերջնականապես լուծված չէ»:
Նելլի Գրիգորյան



















































