
Արդյոք ԲՀԿ-ից դուրս գալով պարգեւատրվեց այդ պաշտոնով,- հարցրինք Խաչատրյանին։ «Բացարձակ ոչ։ Նման բան չկա, ոչ Էլ կարիք կա։ Ես Էն ժամանակ Էլ հայտարարեցի՝ դուրս եմ գալիս քաղաքականությունհց, զինվորական եմ։ Պատրաստվում եմ կանգնել իմ երկրի, իմ պետության, իմ նախագահի կողքին։ Դիմել եմ խնդրանքով ոստիկանապետին՝ ընդունելու աշխատանքի, ընդառաջել ա, նախօրոք պայմանավորված, խոստումներ, նման բան, երդվում եմ սրբություններով, չի եղել»։
– Արարատի կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը հայտարարել էր, թե կուսակցությունից դուրս գալու դիմումների մի մասը կեղծ Է եղել, նման մարդիկ չկան։
– Ինձ Էլ հւսսավ նման տեղեկություն, հիմա Էլ հեռուստացույցով են ռոլիկներ պտտեցնում։ Ես ասել եմ, եթե կան նման տեղեկություններ, դա պետք ա օրենքով պարտադիր ստուգվի, ու Էդ մարդիկ, որ հեռուստացույցով ելույթ են ունենում, նրանք պիտի հայտարարություն տան, որ իրանց անունից կեղծ դիմումներ ա եղել, բոլորին անձամբ եմ ճանաչում։ Կանչել են–վախացրել են, թե աշխատանքից կհանեն, սենց կանեն, խեղճուկրակ բանվոր ժողովուրդ են, կանգնել են կամերայի առաջ, ասել են՝ դիմում չեն գրել։
Կարդացեք նաև
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հրապարակ»


















































