Վայկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի «Tata Steel Chess» փառատոնում երեկ վերջին հանգստյան օրն էր

Եթե մրցաշարի սկզբից հաղթողին որոշելու համար պայքարը գլխավորապես ընթանում էր հայ գրոսմայստերի եւ նորվեգացի Մագնուս Կարլսենի միջեւ (մրցաշարի մեկնարկից առաջ այդպիսի կանխատեսում արել էր աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը), իսկ միջնամասում նրանց միացավ նաեւ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), ապա 10-րդ տուրում Դավիթ Նավարայի նկատմամբ տարած հաղթանակից հետո այդ պայքարին լրջորեն միջամտել է նաեւ Ուկրաինայի լավագույն շախմատիստ, բազմափորձ Վասիլի Իվանչուկը, որն աննկատ մոտենալով երեք առաջատարներին՝ վերջին «ցատկով» շրջանցեց Կարլսենին ու Ռաջաբովին ու հայտնվեց 2-րդ հորիզոնականում: Նա Արոնյանին զիջում է ամբողջ մեկ միավորով:
Տասը տուրից հետո մրցաշարային աղյուսակում բոլոր 14 մասնակիցները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ:
Կարդացեք նաև
1. Լեւոն Արոնյան 7,5 միավոր
2. Վասիլի Իվանչուկ 6,5
3. Մագնուս Կարլսեն 6,0
4. Թեյմուր Ռաջաբով 6,0
5. Ֆաբիանո Կարուանա 5,5
6. Հիկարու Նակամուրա 5,5
7. Գատա Կամսկի 5,0
8. Լյուկ Վան Վելի 5,0
9. Սերգեյ Կարյակին 4,0
10. Վուղար Հաշիմով 4,0
11. Բորիս Գելֆանդ 4,0
12. Անիշ Գիրի 4,0
13. Վեսելին Տոպալով 4,0
14. Դավիթ Նավարա 2,5

Վեյկ-ան-Զեեի «C» խմբի մրցաշարի 14 մասնակիցների մեջ է Էլինա Դանիելյանը: Ավաղ, Հայաստանի լավագույն շախմատիստուհին այնքան էլ հաջող հանդես չի գալիս: Նա 10 տուրում իր անվան դիմաց գրանցել է 3,0 միավոր եւ զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Լուսանկարները` chess-news.ru-ի:



















































