
Հարցին` Արամ Սաֆարյանի ստորագրությունը համամասնականի մասին լսումներ անցկացնելու առաջարկի դիմաց արդյոք պատասխան քա՞յլ չէր, որ եթե ձեր վրա ճնշում լինի` այդպես կանեք, պարոն Բոստանջյանն ասաց, որ իրենք չեն առաջնորդվում նման ինտրիգներով եւ րոպեական որոշումներ չեն կայացնում. «Կան ավելի մակարդակային բարձր մարդիկ, որոնք առողջ տրամաբանությամբ են առաջնորդվում»:
Քննարկման մյուս բանախոսի` ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի մեկնաբանությունը ԲՀԿ-ում տեղի ունեցածի կապակցությամբ այլ էր. «Կա 2 վարկած: Մի պատասխանն այն է, որը կտա արտգործնախարարը, երբ իրեն կտան այդ հարցը միջազգային կառույցները, կասի` ինչ է եղել, մարդիկ, նայելով կուսակցությունների ծրագրերին, հավանություն տալիս են այլ կուսակցություններին, ձեր դեմոկրատական երկրներում էլ նույն բանը կատարվում է, մարդիկ գնում են այլ կուսակցություն, որովհետեւ վստահում են նրան: Սա կլինի դիվանագիտական պատասխան: Բայց դուրս եկեք փողոց եւ ժողովրդական պատասխանը լսեք` որ ՀՀԿ–ն փորձում է մոնոպոլիզացնել դաշտը եւ օգտագործելով իր ադմինիստրատիվ լծակները` քաշում է բոլորին ՀՀԿ` ցույց տալով նաեւ այլ կուսակցություններին, թե ինչ է լինելու իրենց հետ, եթե այսպես ասած` նախագահի կոքը չկանգնեն: Կարծում եմ, հիմա ոչ թե ԲՀԿ–ի, այլ` «Բարգավաճի» մարդկանց հանդեպ ճնշում են գործադրում, օգտագործում են իրենց ադմինիստրատիվ ռեսուրսները, ցանկացած հիմնարկ 100 տոկոսով կսարքեն հանրապետական»:
Թե ինչու Վարդան Բոստանջյանը չի նկատում, որ ճնշում կա ԲՀԿ-ի վրա, նա պարզաբանեց, որ եթե 1 մլն զանգված ունեցող «Բարգավաճից» մի 20 հոգի, 400 հոգի գնում են` դա էական նշանակություն չունի. «Բոլոր պարագայում մի բան հայտնի է, եթե շատերը խոսում են այն մասին, որ ճնշում է կիրառվում «Բարգավաճի» վրա, երեւի թե դա էդպես է, եւ ես դժվար եմ դա հասկանում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































