
Նրա կարծիքով, ԲՀԿ-ի այս քայլը կոալիցիայից դուրս գալու նախանշաններ չեն. «Կարծում եմ, եթե լսումներ կազմակերպեն, լսումներով էլ կավարտվեն, ու բոլորը կհասկանան, թե ինչ նպատակ ունեին լսումները: Սա խոսում է նաեւ նրա մասին, որ տվյալ քաղաքակյան ուժերը շատ հեռու են կանգնած ժողովրդից ու չգիտեն ինչն է ժողովրդին մտահոգում, իսկ մեծամասնականի, համամասնականի մասին խոսակցությունները հաստատ չեն հետաքրքրում»:
Պարոն Մելիքյանի խոսքերով, համամասնական ընտրակարգին անցնելու խոսակցությունները բավականին ուշացած են. «Դրանց նպատակը նախընտրական հնարքներ ու նախընտրական պոպուլիզմով զբաղվելու ձեւեր են»:
Պատգամավորն անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի հաստատմանը, ասաց. «Ապտակի մեջ իմաստ ու խելք կա, Թուրքիային ու իր փոքր եղբորը հասցրած այս ապտակին հետեւելու է դրական արդյունքը, ինչքան էլ փորձի ժխտել ու քողարկել շանտաժի քաղաքականությամբ: Եթե մի պետություն առաջարկում է, թե մենք այլեւս ֆրանսիական երգեր չենք լսելու ու դրանով պարտադրելու ենք Ֆրանսիային, որ կատարի մեր առաջարկությունները, էդ պետությունը իր իշխանության հետ, էդպես էլ հարիֆ կմեռնի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































