
Միտինգում
Միտինգում ես լուռ կանգնած,
ներքին լարում ու սպասում,
Միտինգում ես կանչող հառաչ,
քո խոսքին եմ ես սպասում,
Միտինգում ես քեզ փնտող,
ու համ գտած, համ կորցրած,
Միտինգում ես նյարդային,
փնտրտուքից շատ հոգնած,
Միտինգում ես բոցավառ,
բղավում եմ ու երգում,
Միտինգում ես անկաշկանդ,
մտածում եմ ու խոսում,
Միտինգում ես մոռացած,
Իմ հոգսերը կենցաղի,
Միտինգում ես ազատված,
Վախից մենակ մտածողի….
Հ.Գ. Ով Չգուշակեց, թե ումա ձոնված այս արվեստի գործը, ինձ գարեջուրա պարտք»:
Գուշակել է բլոգեր silentium_x-ը՝ գրելով. «Դե միտինգ մենակ մի կուսակցություն է անում»:


















































