Այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը վերահաստատելով ՀՀ ԱԺ ընտրությանը ՀԱԿ 18 կուսակցությունների դաշինքով գնալու ՀԱԿ որոշումը՝ նկատեց, Կոնգրեսում այս ձեւաչափով ընտրությանը մասնակցելը դիտարկում են «ռեժիմի տապալման եւ արտահերթ նախագահական ընտրության գնալու հիմնական փուլերից մեկը»:
Aravot.am-ը Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, այսպիսով ՀԱԿ-ը օրակարգից հանո՞ւմ է արտահերթ ԱԺ ընտրություն անցկացնելու պահանջը: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ծիծաղելի է արտահերթ խորհրդարանական ընտրության մասին խոսելն անգամ: Իսկ ահա արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու պահանջը դեռ ուժի մեջ է եւ ՀՀ ԱԺ հերթական ընտրությունը, Կոնգրեսի համար, ցատկահարթակ է լինելու:
Այսօր երեկոյան կայանալու է ՀԱԿ քաղաքական խորհրդի նիստ, ուր քննարկվելու է դաշինքի համամասնական ցուցակը եւ 41 մեծամասնական ընտրատեղամասերում առաջադրվելիք թեկնածուների անունները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: