2011թ. Տավուշի մարզի Մովսես, Բարեկամավան գյուղերում, Նոյեմբերյան քաղաքում եկեղեցիներ օծվեցին: Այս տարի նորակառույց եկեղեցիների օծման արարողություններ տեղի կունենան Իջեւանում, Սեւքարում, Լուսաձորում, մատուռի` Կողբ գյուղում: Կողբում ներկայումս նաեւ նոր եկեղեցու շինարարություն է ընթանում:
Սահմանագոտու բնակչությունը ընդհանուր առմամբ դեմ չլինելով անհատ անձանց կողմից եկեղեցիների ու մատուռների կառուցմանը, գործարարներից առավել չափով փոքր ձեռնարկությունների, գործարանների հիմնում է ակնկալում:
Անցյալ տարի սահմանամերձ Բարեկամավան գյուղում, ռուսաստանաբնակ բարեկամավանցի Ցոլակ Միքայելյանի կողմից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման ժամանակ, բարեկամավանցիները Ցոլակ Միքայելյանին խնդրում էին գյուղում ոչ մեծ ձեռնարկություն ստեղծել, որպեսզի սահմանամերձ փոքր համայնքից արտագաղթը չշարունակվի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: