
Նախարարն ասաց, որ տեղեկատվական բազաները վերանայելուց հետո պարզել են, որ գրանցված մոտ 520.000 կենսաթոշակառուներից իրականում գրանցված են 509.000-ը:
Կենսաթոշակային համակարգը կարգավորելուց բացի, նախարարության այս տարվա առաջնահերթ ծրագրերից է նաեւ սոցիալական աշխատողի ինստիտուտ ստեղծելը. «Այսինքն՝ կենսաթոշակի, ընտանեկան նպաստի, գործազրկության, երեխայի ծննդյան նպաստի, հաշմանդամության հարցեր եւ այսպիսի այլ ծառայությունները քաղաքացիները կստանան մեկ ընդունարանում: Որ ծառայությունները մատուցվեն որակով ու վերանան քաշքշուկները, այս տարվանից հանրապետությունում նախատեսել ենք մոտ 15 սոցիալական ինտեգրված ծառայություներ»:
Երրորդ ու վերջին առաջնահերթությունը երեխաների իրավունքների պաշտպանությանն է վերաբերում. «Մանկատանը գտնվող այն երեխան, որը չպետք է լինի մանկատանը, այլ պետք է լինի իր ընտանիքում՝ պետք է վերադարձնենք ընտանիք»: Հենց դրանով է պայմանավորված « Զատիկ» մանկատան ցերեկային աջակցության կենտրոն դառնալը: Նախարարի խոսքերով, սոցիալապես անապահով կամ անօթեւան երեխաներն այստեղ 3 ամիս աջակցություն ստանալուց հետո կվերադառնան ընտանիք:
Կարդացեք նաև
Պարոն Գրիգորյանն ասաց, որ փոփոխություններ են լինելու նաեւ հաշմանդամության խմբերի տրամադրման կարգերում. հաշմանդամ են ճանաչվելու աշխատունակության որոշակի կորուստ ունեցողները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































