
– Ուրախ չե՞ք, որ մի անգամ էլ Ձեզ հնարավորություն տվեցին առաջադրվել, թե՞ Դուք եք նման որոշում կայացրել։
– Ինձ առաջարկել են, ես էլ համաձայնել եմ։ Այո, կուսակցությունն է առաջարկել։
– Փաստորեն Դուք Արզաքանցյանից պակա՞ս գործարար եք, որ Ձեզ
Կարդացեք նաև
նախապատվություն տվեցին, այսինքն որոշեցին, որ Դուք այնքան էլ
գործարար չեք եւ կարող եք պատգամավոր լինել։
– Կարող ա ըտենց ա, հա, հա։ Թե որ ուզում ես ըտենց գրես, ըտենց
գրի։ Իսկ կարա՞ս ասես՝ ո՞նց են որոշում լավ ու վատ գործարարը։
– Նկատի ունեմ՝ ՀՀԿ-ն հայտարարում էր, թե գործարարներ գրեթե
չեն լինելու խորհրդարանում, բայց Ձեզ կրկին շանս տվեցին:
– ՀՀԿ–ն հայտարարում ա, որ գործարարները չեն լինելու ցուցակում, ես էլ ցուցակում չեմ։ էդ գործարարները խի՞ դարձան ձեր աչքի փուշը, ձեր դուշմանը, մի հատ ուզում եմ հասկանամ։
– Ձեր կուսակցությունն է նման հայտարարություն արել, ոչ թե մենք։
– Կուսակցությունը հայտարարել ա, որ ցուցակում ավելի քիչ են լինելու, քան նախկինում։ Իսկ ո՞նց կարա կուսակցությունն ասի՝ չէ, հասարակության մեջ մի հատ շերտ կա՝ մեր դուշմանն ա։ Կարա՞ք բացատրեք։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»


















































